среда, 10 декабря 2014 г.

Լաբորատորիայի աշխատանքների տարեկան հաշվետվության ներկայացումը. սլայդ-շոու պրեզենտացիաներ

Այսօր, ինչպես և հայտարարվել էր, ժամը 10:00-ին  ՀՊՄՀ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի № 114 լսարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ Հոգեբանության լաբորատորիայի 2014թ-ին իրականացված աշխատանքների հաշվետվության ներկայացումը: Հաշվետվությունների ներկայացմանը ներկա էին ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տկն. Ս.Ռ.Գևորգյանը, ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պրն. Վ.Ս.Կարապետյանը և այլոք:

понедельник, 8 декабря 2014 г.

Լաբորատորիայի աշխատանքների տարեկան հաշվետվության ներկայացումը. հայտարարություն

Ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-ին  ՀՊՄՀ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի № 114 լսարանում տեղի կունենա ՀՊՄՀ Հոգեբանության լաբորատորիայի 2014թ-ին իրականացված աշխատանքների հաշվետվության ներկայացումը: Մուտքն ազատ է: