Լաբորատորիայի մասին

Հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվել է 1957 թվականին Հայկական ԽՍՀ Լուսավորության Նախարարության խորհրդի N 557 որոշմամբ: Երկու տարի անց այն հանձնվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտին: 1961թ. Հոգեբանության լաբորատորիան դարձավ հոգեբանության պրոբլեմային լաբորատորիա: Հիմնավորման պահից մինչև 1964թ. Լաբորատորիայի աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Մ.Ա.Մազմանյանը:

Տարբեր ժամանակահատվածներում լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքները ղեկավարել են Մ. Ա. Մազմանյանը,  Դ.Հովհաննիսյանը, Ա. Վարդանյանը, Դ. Աբրահամյանը, Մ.Երիցյանը, Ջ. Մատոյանը, Վ.Ս.Կարապետյանը: Ներկայումս լաբորատորիան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ.Ժ.Սարգսյանի գիտական ղեկավարության տակ է:

Լաբորատորիային իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում կատարել է գիտական հետազոտություններ, որոնք վերաբերել են ընդհանուր և մանկավարժական հոգեբանությանը, աշխատանքի հոգեբանությանը, երեխայի զարգացման տարբեր ասպեկտներին: Ընդհանուր հոգեբանության շրջանակներում հիշատակելի են պրոֆեսոր Մազմանյանի կատարած աշխատանքները հոգեբանության պատմության, ինչպես նաև անձի ենթագիտակցության խնդրի ուսումնասիրության գործընթացում:

Լաբորատորիայում հոգեբանության կիրառական բնագավառներից առավել մեծ ուշադրություն է հատկացվել մանկավարժական հոգեբանության խնդիրներին, մասնավորապես` աշակերտների մտահանգումների, տրամաբանական մտածողության հոգեբանությանը, մտավոր գործունեության տեմպի հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրությունները: Միևնույն ժամանակ մշակվել են ինքնավերահսկման, հասկացման, անհատական – հոգեբանական զարգացման հարցերը:

Ներկայումս ՀՊՄՀ գիտահետազոտական լաբորատորիան Վ.Ժ.Սարգսյանի գլխավորությամբ զբաղվում է մանկավարժական պրակտիկայի մոդելավորման գործընթացում ապագա մանկավարժի անձնային և մասնագիտական կոմպետենտության գնահատման և զարգացման խնդրով:  Խնդրի շրջանակներում ֆոկուս խմբերի միջոցով կազմակերպվում և իրականացնվում են կրթության որակի գնահատման հոգեբանական մոնիտորինգներ, որոնք առավելապես նպատակ ունեն հատուկ հոգեբանական տեխնիկաների միջոցով փորձագիտական գնահատման ենթարկել մանկավարժների հիմնական անձնային և մասնագիտական կոմպետենցիաները:


Լաբորատորիայի աշխատակիցների տպագրված աշխատանքներին կարելի է ծանոթանալ այստեղ

Լաբորատորիայի կանոնակարգը

Լաբորատորիայի էջը ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքում

Комментариев нет:

Отправить комментарий