четверг, 16 октября 2014 г.

Հոգեբանական ազդեցության ձևերի գնահատման և զարգացման ուղեցույց. ներշնչող ուսուցում

Լաբորատորրիայի գիտաշխատող Անի Խուդոյանի հեղինակած "Հոգեբանական
ազդեցության ձևերի գնահատման և զարգացման ուղեցույց. ներշնչող ուսուցում"-ը  "Հոգեբանական աջակցություն դպրոցին" շարքից է, որը  նախատեսված է մանկավարժների հոգեբանական տեղեկացվածության բարձրացման, հաղորդակցման, հմտությունների զարգացման, անձնային և մասնագիտական ինքնազարգացման համար:

"Հոգեբանական աջակցություն դպրոցին" շարքով ՀՊՄՀ Հոգեբանության գտահետազոտական լաբորատորիայի կողմից ներկայացվում են մանկավարժների միջմշակութային հաղորդակցման 4 բաղադրիչի` ռեֆլեքսիվության, հանդուրժողականության, էմպաթիայի և ազդեցիկության գնահատման և զարգացման ուղեցույցեր:

понедельник, 13 октября 2014 г.

Լաբորատորիան "Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ" գիտաժողովին

ՀՊՄՀ Հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան իր կազմով
մասնակցություն ունեցավ ս.թ. հոկտեմբերի 10-12 ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կողմից կազմակերպված "Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ" գիտաժողովին:

Աշխատակիցների հոդվածները ամփոփվեցին գիտաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

Մանկավարժների հանդուրժողականության ինքնագնահատման և զարգացման ուղեցույց

Լաբորատորրիայի գիտաշխատող Մարի Քելոյանի հեղինակած "Մանկավարժների
հանդուրժողականության ինքնագնահատման և զարգացման ուղեցույց"-ը  "Հոգեբանական աջակցություն դպրոցին" շարքից է, որը  նախատեսված է մանկավարժների հոգեբանական տեղեկացվածության բարձրացման, հաղորդակցման, հմտությունների զարգացման, անձնային և մասնագիտական ինքնազարգացման համար:

"Հոգեբանական աջակցություն դպրոցին" շարքով ՀՊՄՀ Հոգեբանության գտահետազոտական լաբորատորիայի կողմից ներկայացվում են մանկավարժների միջմշակութային հաղորդակցման 4 բաղադրիչի` ռեֆլեքսիվության, հանդուրժողականության, էմպաթիայի և ազդեցիկության գնահատման և զարգացման ուղեցույցեր:

понедельник, 6 октября 2014 г.

Ներշնչաքի կիրառման մեխանիզմները. գործնական սեմինար մանկավարժականում

Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոսները մասնակցեցին ՀՊՄՀ Հոգեբանության լաբորատորիայի գիտաշխատող Անի Խուդոյանի "Ներշնչաքի կիրառման մեխանիզմները" գործնական սեմինարին: Ուսանողները ծանոթացան ուսումնական գործընթացում (և ոչ միայն) ներշնչանքի կիրառման հնարավոր ուղիներին: Սեմինարի մասնակիցները ստացան նաև  "Հոգեբանական աջակցություն դպրոցին" շարքի աշխատանքներից` Մանկավարժների ռեֆլեքսիվության գնահատման և զարգացման մեթոդական ուղեցույց (հեղինակ` Նաիրա Հարությունյան), Մանկավարժների էմպաթիայի գնահատման և զարգացման ուղեցույց (հեղինակ` Թամարա Սարգսյան), Հոգեբանական ազդեցության ձևերի գնահատման և զարգացման ուղեցույց. ներշնչող ուսուցում (հեղինակ` Անի Խուդոյան) և Մանկավարժների հանդուրժողականության ինքնագնահատման և զարգացման ուղեցույց (հեղինակ` Մարի Քելոյան):

воскресенье, 5 октября 2014 г.

Մանկավարժների ռեֆլեքսիվության գնահատման և զարգացման մեթոդական ուղեցույց

Լաբորատորրիայի աշխատակից Նաիրա Հարությունյանի հեղինակած
"Մանկավարժների ռեֆլեքսիվության գնահատման և զարգացման մեթոդական ուղեցույց"-ը  "Հոգեբանական աջակցություն դպրոցին" շարքից է, որը  նախատեսված է մանկավարժների հոգեբանական
տեղեկացվածության բարձրացման, հաղորդակցման, հմտությունների զարգացման, անձնային և մասնագիտական ինքնազարգացման համար: